Բավ է պառակտվել
03-12-2014 13:53

Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Երեւանի քաղաքապետարանը 2015 թ. Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Պասկալ եւ Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ դեկտեմբերի 6-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 6-ը ներառյալ Հյուսիսային պողոտայում կազմակերպում է արդեն ավանդական դարձած Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Հյուսիսային պողոտայում շուրջ 30 տասնյակ ինքնատիպ եւ տոնական ձեւավորված հատուկ տաղավարներում կներկայացվեն Ամանորին եւ Սուրբ Ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշեր, տոնական զարդարանք եւ հուշանվերներ, քաղցրավենիքի լայն տեսականի՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, տաք գինի: Կվաճառվեն նաեւ գրքեր, բացիկներ ու այլ գրենական պիտույքներ: Տոնավաճառի այցելուները ականատես ու նաեւ մասնակից կդառնան տոնավաճառի տարածքում կազմակերպված տարաբնույթ այլ միջոցառումների ու վիկտորինաների` լրացուցիչ լիցքեր հաղորդելով տոնավաճառի ուրախ մթնոլորտին: Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 13:00-ից 22:00-ը: