Բավ է պառակտվել
16-11-2015 11:04

Փարիզում դեռ շարունակում են փնտրել 17-ամյա հայուհուն

Ֆրանսահայ 17-ամյա Լոլա Ուզունյանը Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համարվում է անհետ կորած և հարազատաները շարունակում են փնտրել նրան: ր ֆրանսիական իշխանությունները փնտրում են աղջկան, ով իր հայրիկի հետ եղել է Բատակլան թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Սակայն երբ հնչել են կրակոցներ, իրարանցում է առաջացել հայր ու դուստր կորցրել են միմյանց, և հայրը կարողացել է դուրս գալ թատրոնից, իսկ դուստրը մինչ այժմ չկա:
Հիշեցնենք նոյեմբերի 13-ի գիշերը Փարիզում ուժգին պայթյուններ էին եղել, ինչի հետևանքով պաշտոնական տվյալներով 129 մարդ է մահացել, շուրջ 200 մարդ էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: