Բավ է պառակտվել
16-01-2015 15:07

Արդար դատավճիռ ենք պահանջում. Ավետիսյանների հարազատներ

Գյումրիում հունվարի 12-ի վաղ առավոտյան դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները հունվարի 15-ին չեն եղել Շիրակի մարզային դատախազության մոտ եւ որեւէ կապ չունեն տեղի ունեցած բախումների հետ: Այս մասին այսօր Ավետիսյանների ինքնահողին գերեզմանոցում հայտարարեցին Ավետիսյանների հարազատները։ «Մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել եւ չի մասնակցել նաեւ կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը»,- ասացին նրանք։ Նրանց խոսքով՝ իրենք պահանջում են միայն արդարություն, եւ որ Պերմյակովին պատժի ենթարկեն Հայաստանում եւ օրենքի ամբողջ խստությամբ. «Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ: Ոչ միայն մենք ենք սգում, այլ ողջ հայ ազգը: Թող դա լինի առաջին ու վերջին անգամ: Կրկին պնդում ենք` մենք պահանջում ենք արդար դատավճիռ»։