Բավ է պառակտվել
12-08-2015 11:05

Ավետիսյանների հարազատները չեն հավատում Պերմյակովի միայնակ գործելուն

Այսօր Գյումրիի ռուսական ռազմաբազայում Պերմյակովի գործով դատավարությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում սպանված Ավետիսյանների ընտանիքից Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Ավետիսյանն ասաց. «Ես մտածում եմ, որ նա այդ ամենը միայնակ չի արել: Նա եղել է Ավետիսյանների տանը, բայց չեմ հավատում, որ միայնակ է այդ ամենն արել»: Վերջինիս խոսքով՝ ողջունելի է որոշումը, որ Պերմյակովը Ավետիսյանների սպանության գործով կտրամադրվի հայկական կողմին: «Եթե նման որոշում չկայացվեր, չէի պատկերացնում` ինչ կլիներ», -ասաց տիկին Ավետիսյանը: Դժվար է հարազատներին միևնույն վայրում գտնվել  Պերմյակովի հետ. «Ուղղակի ինձ հետաքրքիր է տեսնել նրան, հասկանալ` իրո՞ք կարող էր այդքան բանը միայնակ անել: Միթե ինքն է միայնակ արել այդքան բան, մի տեսակ չեմ հավատում: Բայց հնարավոր է` տեսնեմ նրան ու միտքս փոխեմ, չգիտեմ: Ի՞նչ սառնասրտությամբ է նա այդ ամենն արել, ի՞նչ ոխակալությամբ»: