Բավ է պառակտվել
25-02-2015 13:33

Ավետիսյանների ընտանիքի հարազատները բացառում են Պերմյակովին ճանաչելու տարբերակը

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները պահանջում են, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց տուժողի իրավահաջորդ Լուսինե Ավետիսյանը՝ Ավետիսյանների դուստրը։ «Ի սկզբանե, ասել եմ, որ ուզեցել եմ, որ նրան տան մեզ։ Ուզում եմ եւ պահանջում եմ, որ իրեն տան մեր իրավապահ մարմիններին»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։ Նա բացառեց տարբերակը, որ իր ընտանիքի անդամները կարող են ճանաչել Պերմյակովին։ «Իմ ընտանիքը ոչ մեկի հետ թշնամություն չի ունեցել, նրանք ոչ մեկի ոտքը չեն տրորել։ Տնից ոչ մի զարդ չեն տարել, քրոջս ու մորս զարդերը տեղում են եղել։ Մնացածի մասին ոչինչ չգիտեմ»,- ասաց Լուսինե Ավետիսյանը։ Տուժողի իրավահաջորդ, Լուսինեի ամուսին Եգոր Ադամյանն էլ հայտնեց, որ տնից ընդամենը երեք հեռախոս է կորել. մեկը պատկանել է Արմեն Ավետիսյանի կնոջը, մյուսը՝ Հասմիկ Ավետիսյանին, իսկ երրորդ հեռախոսի վերաբերյալ ինքը ոչ մի տեղեկություն չունի։