Բավ է պառակտվել
06-05-2016 11:50

Լույս աշխարհ է եկել Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը

Մայիսի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան կենտրոնում լույս աշխարհ է եկել Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը:
«Երեխան ծնվել է լուսադեմին, աղջիկ է: Քաշը 2 կգ 900 գրամ է»,- Այս մասին ասաց բժշկական կենտրոնի գլխավոր բուժքույր Սուսաննա Հովհաննիսյանը:
Հրաչի ցանկությունն է եղել, որ երեխային անվանակոչեն մոր անունով՝ Անահիտ:


«Ե՛վ մայրը, և՛ երեխան իրենց շատ լավ են զգում: Հրաչի ծնողները շատ ուրախ են»,-տեղեկացրեց բուժքույրը:
Նա ասաց նաև, որ ծննդկանին արդեն այցելել են Շիրակի մարզպետն ու փոխմարզպետը, Ախուրյանի գյուղապետը: