Բավ է պառակտվել
26-06-2015 12:12

Ռոբերտ Քոչարյանն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ու դրա դեմ բողոքի մեծ ալիքի վերաբերյալ ասել է, որ ՀՀ նախկին նախագահը հետևում է ակցիաներին: «Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը »,- ասել է նա: