Բավ է պառակտվել
04-07-2018 20:51

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության գնալու մեջ որևէ խնդիր չի տեսնում-Վիկտոր Սողոմոնյան

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն փոխանցում է, որ Հատուկ քննչական ծառայությունից պաշտոնապես դեռևս չեն ստացել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ հրավեր, և քանի դեռ փաստաթուղթը չեն ստացել, չի կարող մեկնաբանել Քոչարյանի վկայի կարգավիճակ ստանալու` ՀՔԾ հայտարարությունը։

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից առաջ ասաց, որ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա։

Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց՝ բազմիցս նախկինում նշել են, հիմա էլ պնդում են, որ հարցաքննության գնալու մեջ Ռոբերտ Քոչարյանը որևէ խնդիր չի տեսել և չի տեսնում։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-»ի գործով հրավիրվել է հարցաքննության:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան, երբ պաշտոնապես երկրի ղեկավարն էր Ռոբերտ Քոչարյանը, ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտիմեկյան իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։