Բավ է պառակտվել
06-03-2015 15:16

ՌԴ դյուրացրել է որոշ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

Հայաստանի և Ռուսատանի միգրացիոն գերատեսչությունների խորհրդակցությունների արդյունքում ՌԴ համաձայնել է ուսումնասիրել որոշ ՀՀ քաղաքացիների գործերը դյուրացրած կարգով: Այդ մասին մարտի 6-ին լրագրողներին հայտնեց ՀՀ Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Եթե նախկինում ՀՀ քաղաքացուն արգելվում էր մուտք գործել Հայաստան, ապա ՌԴ միգրացիոն ծառայությունը այժմ բարեհաջող ռեժիմ կսահմանի ՀՀ քաղաքացիների մի շարք խմբերի համար:
1. Ռուսաստանում ՌԴ քաղաքացու կարգավիճակ ունեցող մարդկանց ընտանիքի անդամները: Եգանյանը նշեց, ի սկզբանե խոսքը միայն ծնողների, երեխաների և ամուսինների մասին էր, սակայն այժմ ՌԴ կարող են մեկնել նաև երկրի քաղաքացիների քույրերը և եղբայրները:
2. Ռուսաստան սովորելու, բուժվելու կամ հիվանդին խնամելու նպատակով մեկնող քաղաքացիները:
3. Ռուսաստանում անշարժ գույք ունեցող քաղաքացիները:
4. Նախկինում Ռուսաստանում աշխատանքի իրավունք ստացած քաղաքացիները և այլն:
5. 50-ից բարձր տարիքի մարդիկ:
Ինչպես նշեց Եգանյանը, ՌԴ միգրացիոն ծառայությունը համաձայնել է ավելի դյուրացվածկարգով զննել տարեց մարդկանց գործերը: