Բավ է պառակտվել
09-03-2015 17:00

Ռուսաստանը Սուրճի միջազգային կազմակերպության անդամ է դարձել

Ռուսաստանը Սուրճի միջազգային կազմակերպության (ՍՄԿ) անդամ է դարձել, որի մասին համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 
Օրենքն ընդունվել էր Պետդումայի կողմից փետրվարի 24-ին, իսկ մարտի 4-ին հաստատվել է Դաշնային խորհրդի կողմից: 
ՍՄԿ անդամ դառնալով՝ Ռուսաստանը հնարավորություն է ստացել ռուսական կազմակերպություններին հուզող և տնտեսական նշանակություն ունեցող հարցեր բարձրացնել սուրճի հարցերով զբաղվող համաշխարհային համայնքի քննարկումների ժամանակ, ասվում է օրինագծին կից պարզաբանման մեջ: 
Այսուհետ ՌԴ-ի բյուջեից տարեկան ՍՄԿ-ի հիմնադրամ կփոխանցվի 64,7 ֆունտ ստերլինգ կամ 6 միլիոն ռուբլի:
Կազմակերպությունը զբաղվում է սուրճի արտադրության, մշակման և վաճառքի ոլորտում միջազգային համագործակցության զարգացմամբ: