Բավ է պառակտվել
09-03-2015 16:08

ՌԴ-ն վավերացրել է ՀՀ քաղաքացիների 30-օրյա կացության մասին համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ կնքած համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին 30 օրվա ընթացքում բնակվել գործընկեր պետության տարածքում առանց հաշվառման։ Այս մասին համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է մարտի 9-ին իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։ Նման մոտեցում է մշակվում նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների հանդեպ։ Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում։ 2015թ. հունվարին Հայաստանը միացել էր Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ձեւավորած Եվրասիական տնտեսական միությանը։