Բավ է պառակտվել
13-11-2014 17:17

Կրկին կոչ` երկու կողմերին հավասարապես

Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության մեծացմանը: Այս մասին «Տասս» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Մենք խիստ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը իրենց պատասխանատվության մասին՝ կատարելու հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում ստանձնած պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյու Յորքում և Փարիզում»,- նշել է նա: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի նպատակադրված ջանքեր գործադրել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: