Բավ է պառակտվել
25-12-2015 13:06

Ռուսաստանը սկսել է Հայաստանի ռազմաբազա տեղափոխված ուղղաթիռների գործածումը

Ռուսաստանի ՊՆ-ն սկսել է օգտագործել ուղղաթիռները, որոնք տեղափոխվել էին Հայաստանում Էրեբունի ռազմաբազա: Այդ մասին այսօրհայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: «Թռիչքի ընթացքում հարվածային Mi-24 ուղղաթիռների անձնակազմերը մշակեու են թռիչքի և վայրէջքի, ինչպես նաև100-ից 1500 մետր բարձրության վրա տարբեր արագության թռիչքների խնդիրները: Պարզ և անբարենպաստ եղանակային պայմաններում օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատները ծանրաբեռնված և գերծանրաբեռնված վիճակում», - ասված է հայտարարության մեջ: Նման վերապատրաստումը կտևի երկու ամիս: Էսկադրիլիան ռուսական օդային բազա է ժամանել դեկտեմբերին: