Բավ է պառակտվել
20-01-2015 14:06

ՌԴ-ն և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը երեքշաբթի Թեհրանում ստորագրել են ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Իրանի Պաշտպանության և ԶՈՒ աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհքանը: «Մենք պայմանավորվել ենք ռազմական նավերի Ռուսաստանի և Իրանի նավահանգիստները մտնելու փորձը զարգացնելու վերաբերյալ», - նշել է Շոյգուն: Բացի այդ կողմերը համաձայնության են եկել պատվիրակությունների փոխանակման, շտաբային բանակցություններ անցկացնելու, դիտորդների կարգավիճակում ուսումնավարժությունների մասնակցության, ռազմական կադրերի պատրաստման, խաղաղապահ գործունեության փորձի փոխանակման և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: