16-11-2016 09:35

Եղանակը Հայաստանում սկսում է ցրտել

Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հայտնում են ԱԻՆ-ից:

Նոյեմբերի 18-20-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին և 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ևս ջերմաստիճանի անկում է սպասվում. եթե այսօր ցերեկը կլինի 12-13 աստիճան, ապա նոյեմբերի 17-ին սպասվում է 8-10 աստիճան տաքություն։