Բավ է պառակտվել
05-08-2015 12:24

Խաբարովսկի շրջանում ավտոբուսների բախման հետևանքով 16 մարդ է զոհվել

ՌԴ Խաբարովսկի շրջանում ավտոբուսների բախման հետևանքով տուժածենրի թիվը, ըստ ճշգրտված տվյալների, հասել է 54-ի, 16 մարդ զոհվել է: «Վթարի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 16 մարդ, 10-ը գտնվում է ծանր վիճակում, ևս 44-ը` միջին և թեթև ծանրության վիճակում»,- հայտնում են աղբյուրները: Ավտոբուսներում ընդհանուր առմամբ կարող էր գտնվել 73 մարդ: Փրկարարները շարունակում են դուրս բերել մարդկանց վնասված մեքենաներից: Ոստիկանության վարկածներից մեկի համաձայն` պատահարը տեղի է ունեցել արագությունը գերազանցելու հետևանքով. ավտոբուսները ճակատ առ ճակատ էին բախվել: Նշվում է նաև, որ տեղի վարորդները միշտ դժգոհել են Խաբարովսկ-Ամուրի Կոմսոմոլսկ ճանապարհի վատ վիճակից: