Բավ է պառակտվել
04-07-2016 11:20

Կնոջ կամայականության պատճառով դեպի Վլադիվոստոկ չվերթը ուշացել է 6 ժամից ավելի

Մոսկվայից Վլադիվոստոկ չվերթ իրականացնող օդանավը վեց ժամից ավելի ուշացրել է թռիչքը արտասովոր միջադեպի պատճառով. ուղևորուհիներից մեկը փոշմանել է թռչել և ցանկացել է դուրս գալ օդանավավից՝ հայտարարելով, թե որոշել է ամուսնալուծվել:

Օդանավի ուղևորուհիներից մեկը՝ Ելենա Շտեյնիկովան, օդանավի ուշացման պատճառների մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում և նշել, որ մեկ այլ ուղևորուհի հանկարծակի մտքափոխվել է և որոշել է չթռչել Վլադիվոստոկ: Մեկ ժամից ավելի նրան համոզել են մնալ, բայց կինն անդրդվելի է եղել և հայտարարել է, որ ինքը պետք է լքի օդանավը, քանի որ որոշել է բաժանվել ամուսնուց:

Ըստ աղբյուրի, նա դուրս է եկել և նրանից հետո օդանավից դուրս են բերել 525 մարդ: Ըստ կանոնակարգի, դրանից հետո օդանավը պետք է անցներ ստուգում և հետո միայն չվերթն իրականացներ:
Նշվում է, որ Վլադիվոստոկի օդանավակայանում օդանավը պետք է լիներ գիշերը ժամը 03:30-ին, բայց այն վայրէջք է կատարել միայն առավոտյան ժամը 09:10-ին: