Բավ է պառակտվել
24-03-2016 18:13

Մոսկվա-Երեւան չվերթը մոտ 1 ժամով հետաձգվել է

Մոսկվա-Երեւան չվերթը այսօր՝ մարտի 24-ին, հետաձգվել է մոտ 1 ժամով: «Զվարթնոց» օդանավակայանի անձնակազմից լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երեւան ժամանող ինքնաթիռը նախատեսված 19:40-ի փոխարեն վայրէջք կկատարի ժամը 20:34-ին: Չվերթի ուշացման պատճառը, սակայն, հայտնի չէ: Նշենք, որ նույն օդանավը ժամանելուց մեկ ժամ անց մեկնելու է Մոսկվա: Ի դեպ, ըստ տարածված տեղեկությունների, հենց այդ օդանավում էր ռումբ լինելու մասին ահազանգ ստացվել Հայաստանի ԱԻՆ-ում: Ահազանգի առնչությամբ կեսօրից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ուժեղացված հսկողություն է իրականացվում: