Բավ է պառակտվել
25-06-2016 13:21

Սոչիից Մոսկվա չվերթը հետաձգվել է՝ ինքնաթիռի դիմապակուն հայտնված ճաքի պատճառով

«ՎԻՄ-Ավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չի կարողացել Սոչիի միջազգային օդանավակայանից Մոսկվա մեկնել` դիմապակուն հայտնված ճաքի պատճառով, չվերթը հետաձգվել է:

«Ինքնաթիռը պետք է Սոչիից Մոսկվա մեկներ հունիսի 24-ին՝ ժամը 23:10-ին: Չվերթին գրանցված է եղել 227 ուղևոր: Թռիչքին պատրաստվելիս ինքնաթիռի դիմապակու վրա ճաք է հայտնաբերվել: Այդ պատճառով չվերթի իրականացումը հետաձգվել է»,- ասել են ընկերությունում:

Գիշերվա համար ողևորներին հյուրանոց է տրամադրվել: Այժմ որոշվում է նրանց Մոսկվա ուղարկելու հարցը: