15-03-2016 15:35

Ռեստորանային էթիկետ․ ինչ չի կարելի անել ռեստորանում

Ռեստորան գնալը լավ ժամանցի և համեղ ուտելու տարբերակ է։ Սակայն խիստ կարևոր է ռետորանային էթիկան, պետք է իմանալ՝ ինչպես է պետք ռեստորանում պահել քեզ։
Մի դրեք սեղանին իրեր, որոնք ուտելիքի հետ կապ չունեն՝ հեռախոս, պայուսակ եւ այլն։
Նախքան ուտելը սպասեք, մինչեւ բոլոր ուտելիքներն ու ըմպելիքները դնեն սեղանին։
Աղ մի ավելացրեք ուտելիքին, մինչեւ այն չփորձեք։
Ուտելիքի համար նախատեսված փայտիկներն իրար մի քսեք։
Եթե ուզում եք ցած դնել դանակ-պատառաքաղը, միայն ափսեի մեջ դրեք դրանք։
Աղն ու բիբարը միշտ միասին փոխանցեք։
Մի խոսեք՝ ուտելիքը բերանում։
Երբեք մի մոռացեք թեյավճար թողնելու մասին, անգամ եթե ուտելիքը չեք հավանել։