Բավ է պառակտվել
26-09-2016 09:13

Երևանում հայտնի ազգային սննդի ցանցի ռեստորանի խոհանոցում գիշերը հրդեհ էր բռնկվել

Երևանի կենտրոնում  հայտնի ազգային սննդի ցանցի ռեստորաններից մեկում  հրդեհ է բռնկվել:

Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.13-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Թումանյան փողոցի թիվ 19 շենքի տանիքից։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը

Պարզվել է, որ «Կարաս» թոնրատան ծխատարում այրվում է յուղի նստավածք, ծխատարի երեսպատումը՝ 0,5 քմ և էլ. շարժիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.38-ին, մարվել՝ 01.44-ին։