Բավ է պառակտվել
20-06-2015 14:18

Ճարտարագիտական համալասարանի ռեկտոր է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Ոստանիկ Մարուխյանը: Քվեարկությանը մասնակցեցին հոգաբարձուների 32 անդամները: Ոստանիկ Մարուխյանին կողմ է քվեարկել խորհրդի 19 անդամ, Հովհաննես Թոքմաջյանին՝ 11, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Քվերակության արդյունքները հայտարարելուց հետո Հովհաննես Թոքմաջյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին և մաղթեց ծրագրերի իրականացում: Նշենք, որ մինչ քվեարկությունը տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտորի պաշտոնի երկու թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանը և հոգաբարձուների խորհրդի անդամները: