10-04-2015 10:42

Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է և լցվել տները

Գետիկ գետի հունի մաքրման աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 10-ին, ժամը 06.36-ին Նոր գյուղ գյուղ է մեկնել Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և հիշեցնում, որ ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր էր մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ Գետիկ գետը վարարել է, և ջուրը լցվում է հարակից մոտ 8 տան բակեր և նկուղներ: Հրշեջ-փրկարարները մարզպետարանի և գյուղապետարանի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկաների միջոցով Նոր Գյուղում գետի երկայնքով ափապաշտպան հողը բարձրացրել են (մոտ 200 մ հատված, մոտ 50սմ), Մայակովսկի գյուղում գետի հունը մաքրել են մոտ 60 մ հատված, իսկ Բալահովիտ-Աբովյան խաչմերուկի մոտակայքում` մոտ 20 մ հատված, ինչի արդյունքում ջրի մակարդակը իջել է մոտ 15 սմ: