Բավ է պառակտվել
04-12-2015 15:59

Վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղղիղ չվերթների իրականացում

«Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ 2016 թվականի հունվարի 2-ից վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղղիղ չվերթների իրականացումը լեհական LOT ավիաընկերության կողմից»,- այս մասին Gisher.news-ին տեղեկացրեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: Դեսպանի խոսքով՝ դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: «Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով »,-եզրափակեց դեսպանը: