06-08-2015 11:50

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հավանական է անցկացվի նոյեմբերին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար առավել իրական ամսաթիվ է նոյեմբերի վերջ: Այդպիսի կարխիք է հայտնել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: «Մենք կուղղենք Վետեիկի հանձնաժողովի ամբողջ ծրագիրը, այսինքն` նրանց կարծիքը հաշվի է առնվելու ոչ միայն մարդու իրավունքների վերաբերյալ 1-7 և 10 գլուխներում, այլև դատախազության տեղական ինքնակառավարման, Կենտրոնական բանկի, Հսկիչ պալատի, ՀՌԱՀ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և սահմանադրական փոփոխություններին ու հանրաքվեներին նվիրված 15-րդ գլխում»,- նշեց բանախոսը, ավելացնելով. «Մենք հույս ունենք, որ այս բոլոր կետերով Վենետիկի հանձնաժողովը կարտահայտի իր կարծիքը և վերջնական հաշվետվությունը կներկայացվի հոկտեմբեր ամսին` Վենետիկի հանձնաժողովի նիստի ժամանակ»: Այն հարցին, թե արդյոք նախագիծը հիմա արդեն կներկայացվի խորհրդարանում, Վարդան Պողոսյանը պատասխանել է,- «Մեր հանձնաժողովի նպատակն է մշակել նախագիծ, ներկայացնել այն հանրապետության նախագահին և բնականաբար, հասարակական քննարկումներ ձեռնարկել ծրագրի շուրջ: Որևէ ճշգրիտ ժամանակացույց առ այն, թե երբ նախագիծը կներկայացվի Ազգային Ժողովում, ես չեմ կարող տալ: Հրապարակման նպատակն են հասարակական քննարկումները և հասարակության կարծիքը հարցի շուրջ»: Վարդան Պողոսյանը հավաստիացրեց. «Տեքստի մեջ կան բազմաթիվ փոփոխություններ, որոնք առաջարկվել են տարբեր կազմակերպությունների և անձնաց կողմից, և այն քննադատական հրապարակումների մեջ, որ արել են ԶԼՄ-ները»: Հանձնաժողովի անդամի կանխատեսմամբ առավել հավանական է, որ հանրաքվեն անց է կացվելու այս տարի:-«Պատճառն այն է, որ եթե հանրաքվեն առավել ուշ անցկացվի, ապա շատ քիչ ժամանակ կմնա Ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման համար»:  

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է հանրաքվեի անցկացման վերջնական ժամկետ ընդունել այս տարվա նոյեմբերը, Պողոսյանը պատասխանեց. «եթե Ազգային ժողովում սեպտեմբերին անց կացվի քննարկում և նախագիծը ընդունվի, ապա նոյեմբերը ամբողջությամբ կհամապատասխանի հանրաքվեների վերաբերյալ օրենքի ժամկետներին: Այդ առումով նոյեմբերի վերջը բավական իրատեսական ժամանակամիջոց է»:Վերջերս խորհրդարանում հրապարակվել են նոր Սահմանադրության ևս 8 գլուխներ: Առավել մեծ քննադատմանը արժանացած կետը` խորհրդարանական պարտադիր մեծամասնության հաստատմա վերաբերյալ անփոփոխ է մնացել: Հանձնաժողովը փաստորեն հաշվի չի առել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները այդ հարցում: