Բավ է պառակտվել
05-05-2015 09:05

Երեխան ընկել է Աղստև գետը

Երեկ ժամը 18.40-ին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից կամրջի մոտակայքում 11-ամյա տղան ընկել է Աղստև գետը (տվյալ պահին չի նկատվում). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ոստիկանության ստորաբաժանումներ: