Բավ է պառակտվել
10-02-2015 12:51

Մոր կեղմից այրված տղայի մոտ առկա է դրական դինամիկա

Gisher.news-ի  թղթակցին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը հայտնեց, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն և 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանի տղայի  մոտ  առկա է դրական դինամիկա, գիտակցությունը տեղն է, հայրը Ռուսաստանից վերադարձել է, նստել եւ զրուցել որդու հետ: Բժիշկն ասաց, որ տղայի մոտ առկա է աջ ակնակապիճի հեմատոմա, որը կներծծվի ժամանակի ընթացքում: