Բավ է պառակտվել
27-11-2014 08:25

Արտասահմանցիները պարտավոր են մատնահետքեր հանձնել ռուսական վիզա ստանալու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ դեկտեմբերի 10-ից արտասահմանցիները, ովքեր ցանկություն ունեն այցելել Ռուսաստան, պարտավոր են մատնահետքեր հանձնել՝ վիզա ստանալու համար, գրում է vz.ru-ն։

«2014-ի դեկտեմբերի 10-ից իրականացնել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կենսաչափական տվյալների հավաքագրում Ռուսաստան մուտք գործելու կամ տարանցման վիզայի ձևակերպման համար Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Դանիայի Թագավորության, Մյանմայի Միության և Նամիբիայի Հանրապետության ՌԴ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում»,- ասվումէհամաձայնագրում: