Բավ է պառակտվել
20-08-2014 12:50

Ներգաղթյալները 100-հազարանոց հանրահավաք կանցկացնեն Մոսկավյում

Այս տարի  հոկտեմբերին Մոսկվայում ներգաղթյալների 100-հազարանոց հանրահավաք է նախատեսվում, գրում է «Известия» թերթը՝ վկայակոչելով «Տաջիկ աշխատանքային ներգաղթյալներ» համառուսաստանյան շարժման ղեկավար Կարոմատ Շարիպովին: Ցուցարարները ցանկանում են պատասխանատվության կանչել գործատուներին և մայրաքաղաքային շուկաների սեփականատերերին տաջիկների «ստրկական աշխատանքն» օգտագործելու և աշխատավարձը չվճարելու համար: Շարիպովը նշել է, որ հանրահավաքին կբարձրացվի Տաջիկստանում աշխատատեղերի ստեղծման հարցը: Կազմակերպությունը մտադիր է հանրահավաքին հավաքել մոտ 100 հազար մարդ և դիմում է պատրաստում քաղաքապետարան՝ արտոնություն ստանալու համար: Ավելի վաղ «Տաջիկստանի երիտասարդություն» կազմակերպությունն է փորձել 1.000 մարդու մասնակցությամբ հանրահավաք անցկացնել, բայց մայրաքաղաքի իշխանությունները հանրահավաքի անցկացումը չեն արտոնել այն պատճառով, որ տվյալ կազմակերպությունը պաշտոնապես գրանցված չի եղել Արդարադատության նախարարությունում: