Բավ է պառակտվել
01-08-2014 12:15

Ողջ Ռուսաստանի տարածքում պահեստայինների հավաք է անցկացվում

Ըստ РИА Новости-ի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին բոլոր ռազմական շրջաններում պահեստայինների հավաքի մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:  «Հիմնական ռազմական մասնագիտությունների գծով պատրաստումը տեղի կունենա երկու ամսվա ընթացքում՝ զորամասերում և ստորաբաժանումներում»,-հաղորդել է ռազմական գերատեսչությունը:

Նշված ռազմական մասնագիտությունների թվում են կապի, հրթիռային և հրետանային զորքերի, մոտոհրաձգային ստորաբաժանումների, ռազմածովային նավատորմի առափնյա ծառայության, երկաթուղային և ինժեներական ստորաբաժանումների, ինչպես նաև նյութատեխնիկական սպասարկման ստորաբաժանումների պահեստայինները:  Նրանք պետք է ծանոթանան նոր, արդիականացված զենքերին, ռազմական և հատուկ տեխնիկային: Ուսումնական վարժանքները տեղի են ունենալու նաև հրամանատարաշտաբային «Վոստոկ-2014» զորավարժությունների ընթացքում: Հավաքների մասնակիցներն իրավունք են ունենալու ստանալ զինվորական կոչման և պաշտոնի համար դրամական վճարումներ, նրանց վճարվելու են նաև գործուղումային ծախսերը, տրամադրվելու է անվճար բուժօգնություն: