Բավ է պառակտվել
06-11-2014 08:39

Ռուսաստանում կարգելեն երեխաներին արտասովոր անուններով կոչել

Ռուսական խորհրդարանական կուսակցություններից մեկի խորհուրդը Ռուսաստանում արտասովոր անունների օգտագործումը արգելող օրինագիծ է մշակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով օրինագծի նախաձեռնողներից Վիկտորիա Պաշկովային: «ՔԱԿԳ-ի մարմինները իրավունք չունեն մերժել երեխայի անվան գրանցումը դրա ոչ բարեհնչյուն, վիրավորական, ոչ մշակութային, անարտահայտիչ լինելու պատճառով: Ճիշտ նույն կերպ ՔԱԿԳ-ի աշխատակիցները չեն կարող որեւէ կերպով ազդել ծնողների ընտրության վրա», - աղբյուրը մեջբերում է Պաշկովային: Աղբյուրի փոխանցմամբ՝ օրինագծի նախաձեռնողները ենթադրում են ՔԱԿՀ-ի մարմինների աշխատանքների համար միասնական անունների շարք մշակել: Պաշկովան պատմել է, որ անունների հետ կապված ամենաաղմկահարույց դեպքը ԲՕՉ մՎՖց 260602 (Մարդու կենսաբանական օբյեկտ Վորոնինո-Ֆրոլովո ցեղից) անունով երեխայի գրանցումն էր: Փոքրիկ ԲՕՉ-ը առ այսօր ապրում է առանց փաստաթղթերի, քանի որ դատարանը սատարել է Մոսկվայի ՔԱԿԳ-ի մարմիններին: Գործակալությունը հիշեցնում է, որ Նոր-Զելանդիայում թույլատրելի անունների ցուցակի ստեղծման գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ 2001թ.-ից ի վեր ծնողները 62 անգամ ցանկացել են իրենց երեխային անվանել Արդարադատություն, 31 անգամ՝ Թագավոր, վեց անգամ ՝ Լյուցիֆեր, երկու անգամ՝ Քրիստոս: Երկրում նաեւ կան Դաժանություն եւ № 16 ավտոբուսի կանգառ անունով երեխաներ: