Բավ է պառակտվել
03-07-2014 09:50

ՀՀ քաղաքացիները կարող են առանց հատուկ թույլտվության մեկ տարի շարունակ աշխատել ՌԴ–ում

«ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին:

Առաջինը Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագիր է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու: Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ դրա համար ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը։