Բավ է պառակտվել
21-11-2014 10:18

ՌԴ պետդումայում առաջարկում են երդում տալ անձնագրի հանձնման ժամանակ

ՌԴ պետդումայի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Վադիմ Սոլովյովը պատրաստում է օրինագիծ, համաձայն որի առաջին անգամ անձնագիր ստանալիս պարտադիր պայման լինի Ռուսաստանի քաղաքացու երդմնակալությունը, գրում է gazeta.ru-ն:
Նա առաջարկում է նոր հոդված ներառել ՌԴ քաղաքացու անձնագրի մասին օրենքում, որից հետո հայտարարել երդման խոսքերի մրցույթ։
Սոլովյովը պատմել է, որ լավ է հիշում իրեն անձնագիր հանձնելու արարողությունը, որը շատ կարևոր իրադարձություն է երիտասարդների համար, և նա ցանկանում է, որ անձնագիր ստացող յուրաքանչյուր երիտասարդ քաջ գիտակցի, որ «հանդիսանում է մեծ երկրի քաղաքացի»։