Բավ է պառակտվել
26-11-2014 09:29

Ռուս պատգամավորներն առաջարկում են փակ հիվանդանոցները վերածել միգրանտների կլինիկաների

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանցի պատգամավորներն առաջարկում են մոսկովյան փակ բժշկական հաստատությունների հիմքի վրա ներգաղթյալների համար վճարովի կլինիկաներ կամ թմրամոլների համար վերականգնողական կենտրոններ ստեղծել: Համապատասխան հարցումը պատգամավորներն ուղարկել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Առողջապահության ոլորտի բարեփոխումները Ռուսաստանի մայրաքաղաքի եւ մի շարք այլ շրջանների ամենաքննարկվող թեմաներից են: Բարեփոխումների շրջանակում ծրագրվում է կրճատել 28 մոսկովյան բուժհաստատություն (այդ թվում՝ 15 հիվանդանոցներ) եւ աշխատանքից հեռացնել 7.500 բուժաշխատողի:
Իրենց հարցման մեջ պատգամավորները նշում են, որ ներկայում միլիոնավոր մարդկանց անհրաժեշտ բուժօգնությունը հասանելի չէ: Նրանք ներկայացնում են Դաշնային միգրացիոն ծառայության տվյալները, որոնց համաձայն՝ Մոսկվայում ավելի քան 3.5 մլն ներգաղթյալ է ապրում: Ապահովագրություն չունեցող օտարերկրացիների բուժման համար, ըստ գերատեսչության տվյալների, քաղաքային բյուջեից ամեն տարի մինչեւ 2.5 մլրդ ռուբլի է ծախսվում:
Մեկ այլ տարբերակ է ազատվող հարթակները թմրամոլների համար բժշկական-վերականգնողական կենտրոններ ստեղծելը: