Բավ է պառակտվել
15-11-2014 15:28

Ռուսաստանը Յանուկովիչին ու նրա ընտանիքին չի հանձնի Կիևին

Ուկրաինայի նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները չեն հանձնվի Կիեւի իշխանություններին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»: «Հավանականությունը, որ հայր եւ որդի Յանուկովիչները, ինչպես նաեւ Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պետպաշտոնյաները կհայտնվեն նոր իշխանությունների մոտ, գրեթե զրոյական է»,- ասել է գործակալության զրուցակիցը:Նա հստակեցրել է, որ Ինտերպոլը հրաժարվում է վերջինիս ընդգրկել հետախուզվող հանցագործների ցուցակում: «Այնինչ միայն Ինտեպոլի հրամանագիրն է հայրենիքում հետախուզում հայտարարված մարդուն ձերբակալության միակ օրինական հիմքը», - հավելել է աղբյուրը: 2014թ. փետրվարին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: