Բավ է պառակտվել
29-10-2014 09:08

ՌԴ-ն կշարունակի ՀՀ-ում, Ղրղզստանում և Տաջիկստանում գործող իր ռազմաբազաների զարգացումը

Ռուսաստանն ակտիվորեն կշարունակի զարգացնել արտերկրի իր ռազմաբազաները: «Իտառ-Տասս»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Մենք կշարունակենք զարգացնել արտերկրի մեր բազաները Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում: Ընդհանուր առմամբ՝ բավականին ակտիվ կերպով զարգացնում ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Շոյգուն` ՌԴ ՊՆ-ին կից հասարակական պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ: Շոյգուն հիշեցրել է, որ վերջերս ռուսական էսկադրիլյան սկսել է մարտական հերթապահություն իրականացնել Բելառուսում: «Մենք այնտեղ սկսել ենք իրականացնել և´ ռազմական հերթապահություն, և´ այն ամենն, ինչը կապված է ուսման հետ»,- ասել է Շոյգուն: