Բավ է պառակտվել
02-10-2014 10:33

ՌԴ-ն գործարարներին ու ներդնողներին հեշտացված կարգով քաղաքացիություն կտա

«Ինտերֆաքսը»` վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, այտնում է, որ երկիրը հեշտացնում է օտարերկրյա գործարարների և ներդրողների ՌԴ քաղաքացիություն ստանալը: «Ռուսաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով ռուսական քաղաքացիություն ստանալու հեշտացված կարգը տարածվում է օտարերկրյա ձեռնարկատերերի եւ ներդրողների վրա, որոնք զբաղվում են տնտեսական գործունեությամբ՝ որոշ բացառություններով», - ասվում է կառավարության հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի` բացառություն են կազմում գործունեության այն տեսակները, որոնք կապված են մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոտրանսպորտային միջոցների եւ մոտոցիկլետների վերանորոգման, հյուրանոցների և հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատանքի, անշարժ գույքի գործողությունների, աշխատանքի տեղավորվելու եւ անձնակազմի ընտրության, ինչպես նաև գովազդի, իրավունքի և հաշվապահության հետ կապված գործունեության հետ: