Բավ է պառակտվել
03-11-2014 09:31

Ռուսաստանը 14 տարվա ընթացքում արտագաղթի խոշոր ցուցանիշ է գրանցել

2014 թ. սկզբից Ռուսաստանը լքել են ավելի շատ մարդիկ, քան Վլադիմիր Պուտինի կառավարման մյուս տարիներին: Երկրում արտագաղթի նոր ալիք է գրանցվել, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով «Ռոսստատի» տվյալները: Ըստ աղբյուրի` 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանից արտագաղթել է 203 հազար 659 մարդ: 2013թ. ընթացքում երկրից մեկնել է 186 հազար 382 մարդ, որն առավելագույնն է եղել 1999 թ.-ից, երբ երկիրը լքել էր 214 հազար 963 մարդ: Աղբյուրը նշում է, որ գնացողների եւ ժամանողների քանակի տարբերությունը վերջիններիս օգտին է, այն ձեւավորվել է ԱՊՀ միգրանտների հաշվին: Սակայն ՌԴ եկվորների թիվն ավելի դանդաղ է աճում, քան հեռացողներինը: Ըստ վիճակագրական ծառայության` ռուսաստանցիները հիմնականում մեկնում են ԱՄՆ, Գերմանիա, Կանադա եւ Ֆինլանդիա: