Բավ է պառակտվել
04-08-2015 13:33

Ռուսաստանում և Հայաստանում մեկնարկել են ռուս հետախույզների զորավարժությունները

Ռուսաստանի հարավային շրջաններում, ինչպես նաև Հայաստանում իրենց զորավարժություններն են սկսել ավելի քան 1.000 ռուս հետախույզներ: 
«Հարավային ռազմական շրջանի 5 պոլիգոններում, որոնք տեղակայված են Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Հյուսիսային Օսիայի, Կարաչաևո-Չերկեսիայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություններում, անցկացվում են խոշոր դաշտային վարժանքներ, որոնցում ներառված է ավելի քան 1300 զինծառայող, գործարկվում է մոտ 300 միավոր հատուկ տեխնիկա»,- ասվում է Հարավային ռազմական շրջանի մամուլի հաղորդագրությունում։ 
Զորավարժություններն անցկացվում են պայմանական հակառակորդի թիկունքում՝ մարտերին առավել մոտեցված պայմաններում։