Բավ է պառակտվել
02-03-2016 13:25

Ռուսական ռազմակայանի հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ­մարտավարական վարժանքները:
Ուսումնական միջոցառումներում գործի են դրված ավելի քան 300 զինծառայողներ և շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները կապի, կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական պատրաստության, տեղագրության եւ ավտոմեքենաների վարման մարտական առաջադրանքներ են կատարում
Էքստրեմալ պայմաններում ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա, ձմեռային տարեշրջանում՝ գիշեր և ցերեկ:
Ստորաբաժանումների գործողությունների վերահսկման համար ներգրավվում են «Նավոդչիկ­2» և «Օռլան­10» հետախուզության արդի համալիրների անօդաչու թռչող ապարատներ: Հատուկ­ մարտավարական պատրաստության հմուտ հրահանգիչները զինծառայողներին կսովորեցնեն հաղթահարել արգելքների հոգեբանական գոտին և հետախույզի արահետը: