29-11-2016 11:10

Մոսկվայում մարդ առեւանգելու համար մեղադրվողին բերման են ենթարկել Սպիտակում

Ոստիկանությունը Սպիտակ քաղաքում հայտնաբերել եւ բերման է ենթարկել Մոսկվայում մարդ առեւանգելու համար հետախուզվող 34-ամյա Վալերիկ Ա.-ին: Այս մասին  տեղեկացնում ենոստիկանության մամուլի ծառայությունից:

Վալերիկ Ա.-ն 2011 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիսային վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 126 հոդվածի 2-րդ մասի /անձի առեւանգում/ մեղադրանքով:

Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Լոռու մարզի դատախազություն:

Վալերիկ Ա.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է Սպիտակի բաժնի ՁՊՎ: