Բավ է պառակտվել
25-01-2016 16:14

Ավազակային հարձակում Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման և սպանության դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կամիտեից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով զինված, մուտք են գործել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, 1929թ. ծնված Կառլեն Իսրաելյանի կացարան, որտեղ վերջինս գտնվել է իր որդու՝ 1959 թ. ծնված Ռազմիկ Իսրաելյանի հետ, և գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ տուն ներխուժած անձինք առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել հայր և որդի Իսրաելյաններին, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից Ռ.Իսրաելյանը մահացել է, իսկ Կ.Իսրաելյանը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: