Բավ է պառակտվել
16-09-2016 11:16

Արզնիում դիմակավորված անձինք ավազակային հարձակում են գործել մոր և դստեր նկատմամբ

Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արզնի գյուղի բնակիչ 37-ամյա Մարիամ Ոսկանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ից մինչև 04.00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է կատարվել իր և դստեր նկատմամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ՔԿ քննիչները:

«Ոստիկաններին և քննիչներին տուժած Մ. Ոսկանյանը հայտնել է, որ 3 դիմակավորված անձինք խոհանոցի բաց պատուհանից ներս են գործել բնակարան, ապա դանակի սպառնալիքի տակ իրենից և իր աղջկանից՝ 18-ամյա Աստղիկ Չիլինգարյանից, պահանջել և հափշտակել են 1 հատ «Sony» տեսակի տեսախցիկ, 1 հատ «Medion» տեսակի տեսաձայնագրիչ, 1 հատ «Sony» և «iPhone» տեսակի բջջային հեռախոսներ, 1 հատ փայտամշակման ֆռեզ, 4 հատ «Մոսկաթո» տեսակի գինի և 30 հազար ՀՀ դրամ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ քննիչի կողմից ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։