Բավ է պառակտվել
16-04-2016 09:09

Ավազակային հարձակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա

Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ նռնակ են նետել:
ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել: Այս մասին տեղեկացանք Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Իրավապահները պայթյունի լուրջ հետևանքներ չեն արձանագրել, նռնակը չի պայթել:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին հանրապետությունում չէ և գտնվում է Մոսկվայում: