Բավ է պառակտվել
24-12-2014 14:30

Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստի» վրա

Դեկտեմբերի 23-ին անհայտ անձինք «ՀայՓոստի» Մալաթիայի տարածքում գտնվող Հաղթանակ գյուղում գտնվող բաժանմունքի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկելու և պատուհանը կոտրելու միջոցով ներխուժել են ներս և գողացել տեխնիկա և գումար: «ՀայՓոստի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը ի պատասխան հարցի, թե որքան գումար է հափշտակվել, նշեց, որ քանի որ ընթանում է քննություն, որևէ տվյալ չի կարող հայտնել: Նշենք, որ «ՀայՓոստի» նոր վերանորոգված բոլոր բաժանմունքները տեխնիկապես հագեցած են, ունեն ազդանշանային համակարգ , իսկ հները, ըստ երևույթին, ոչ: Հատուկ քննչական կոմիտեն քիչ անց կտարածի լրացուցիչ տեղեկատվություն: