Բավ է պառակտվել
24-11-2016 12:45

Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են սպանել. դիակի մոտ երեք գնդակի հետք են գտել

Երեք գնդակի հետք է հայտնաբերվել մեքենայի մեջ, որը գտնվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում սպանվածի դիակի մոտ: Այս մասի հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

«Սպանվածի դիակի կողքին մեքենա էր կանգնած, որտեղ գտել են գնդակի երեք հետք»,- ասել է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով սպանվածը Հայաստանի քաղաքացի է:

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլյա Իվանովան հայտնել է, որ Լիտովյան պուրակին կից բնակելի տների մոտակայքում հայտնաբերվել է հրազենային վիրավորումով տղամարդու դիակ, իսկ նրանից 300 մետր հեռավորությամբ՝ ինքնաձիգ, որից, ենթադրաբար, նրա վրա կրակել են:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով՝ սպանություն եւ 222-րդ հոդվածով՝ ապօրինի զենքի ձեռքբերում եւ կրում: Զոհվածի ինքնությունը պարզվում է: