Բավ է պառակտվել
03-11-2015 11:43

Տուլայի մոտ ավտոբուսի վթարի երկու վարկած է դիտարկվում

Տուլայի մոտ ավտոբուսի վթարի երկու վարկած է դիտարկում օպերատիվ խումբը` վարորդը քնել է ղեկին կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են, չտուժած ուղևորները գտնվում են ժամանակավոր կացարանում` տեղի կինոթատրոնում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 63 մարդ, տուժել է 42 մարդ, 7-ը զոհվել է։ Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Համաձայն վերջին տվյալների` չինական Higer մակնիշի ուղևորատար ավտոբուսի վարորդը չի տուժել, սակայն գտնվում է շոկային վիճակում: