Բավ է պառակտվել
03-03-2015 17:12

Բերձորի դեպքերի ծառայողական քննությունը ավարտվել է

Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունը, կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը քննարկվելու են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարություն էր տարածել հունվարի 31-ին իրենց կողմից կազմակերպված ավտոերթի և ԼՂՀ ոստիկանության միջև տեղի ունեցած պատահարի մասին: Կազմակերպության պնդմամբ արդյունքում տուժել է մի քանի մարդ: Հայտնի է, որ ավտոերթի կազմակերպիչները Լեռնային Ղարաբաղ էին ուղևորվում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու պահանջը բարձրաձայնելու նպատակով: