Բավ է պառակտվել
16-05-2016 14:39

Արցախում վիրավորված Հովհաննեսը կոմայից դեռ դուրս չի եկել

Արցախում հրազենային ծանր վիրավորում ստացած և Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայող Հովհաննես Պողոսյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Կոմայից դուրս չի եկել, վիճակը կրիտիկական է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Զինծառայողը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։
Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ նախօրեին էլ՝ Երևան:
Տեղեկացնենք նաև, որ զինծառայողը երկրորդ անգամ է վիրավորվում: Առաջին վիրավորումը ստացել էր ապրիլի առաջին օրերին՝ ոտքից, և ապաքինվելուց հետո վերադարձել էր ծառայության: