Բավ է պառակտվել
02-04-2016 15:30

Ղարաբաղում վիրավորված երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր

Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն.19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն.07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով: Այս մասին հայտնում է Ղարաբաղի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում:
Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում: